«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի իսպանական մեկ այլ ակումբ

Վիտոր Ռոկեն կհեռանա «Բարսելոնայից» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ բրազիլացի հարձակվողը շուտով կդառնա «Բետիսի» խաղացող։

Ռոկեն ակումբին կմիանա Սևիլիայից վարձավճարով մինչև 2025 թվականի հունիսը։

Աղբյուրը նշում է, որ համաձայնագիրը չի ներառի ֆուտբոլիստին հաջորդ ամառ պարտադիր գնման տարբերակը։