«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տորեն այս մրցաշրջանում կարող է մնալ ակումբում։
Վերջին մրցաշրջանը 21-ամյա խաղացողը վարձավճարով անցկացրեց «Ժիրոնայում»: Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում կիսապաշտպանը նույնպես խաղադաշտ դուրս չեկավ՝ Հանս-Դիտեր Ֆլիկը նրան թողեց պահեստայինների նստարանին։ Սակայն, ինչպես հաղորդում է Diario Sport-ը, «Բարսելոնան» ցանկանում է պահել Տորեին։ Եթե խաղացողն անձամբ խնդրի վարձավճարով բաց թողնել, ապա նրանք չեն խանգարի նրա ժամանակավոր հեռանալուն։
Պաբլո Տորեին «Բարսելոնան» գնել է 2022 թվականի ամռանը «Ռասինգից» 5 միլիոն եվրոյով։ Իսպանացին «Բլաուգրանայի» առաջին թիմի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: