«Միլանի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել Ա Սերիայի «Տորինոյի» դեմ խաղում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, հարձակվողը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ։
Այսպիսով, Մորատան բաց կթողնի Իսպանիայի հավաքականի հանդիպումները սեպտեմբերին կայանալիք Ազգերի Լիգայի հանդիպումներում։
Իսպանիայի հավաքականը սեպտեմբերին կխաղա Սերբիայի և Շվեյցարիայի հավաքականների հետ։