Վիտոր Ռոկեն մոտ է իսպանական մեկ այլ թիմ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։

Լրագրող Պեդրո Ալմեյդայի կարծիքով՝ 19-ամյա բրազիլացին պետք է տեղափոխվի «Բետիս»։ Ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են։

Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվել «Ատլետիկո Պարանաենսեից» 40 միլիոն եվրոյի դիմաց։

Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում կարողացել է անցկացնել 16 հանդիպում և խփել 2 գոլ։