Տիագու Մոտա. «Թիմը հրաշալի հանդիպում անցկացրեց»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան մեկնաբանել է Ա Սերիայի 1-ին տուրի խաղում Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0):

«Ես լավ զգացողություն ունեի Մբանգուլայի մասին: Բոլորից մեծ ձեռքբերումներ եմ ակնկալում, ոչ միայն նրանից։ Նա այսօր խաղաց, քանի որ արժանի էր դրան իր ողջ աշխատանքով։ Ես ուրախ եմ նրա համար, իսկ մենք լավ թիմային ֆուտբոլ ցուցադրեցինք։

«Կոմոն» հիանալի մրցաշրջան անցկացրեց Սերիա Բ-ում և եկավ մեծ ոգևորությամբ: Մենք նրանց վերաբերվեցինք նույն հարգանքով, ինչպես միշտ։ Երբ մենք պետք է պաշտպանվեինք, մենք դա արեցինք, իսկ երբ մենք տիրում էինք գնդակին, ունեինք շատ որակյալ ֆուտբոլիստներ, որոնք խելացի որոշումներ էին կայացնում:

Վլահովիչը հիանալի հանդիպում անցկացրեց ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի: Նա մեզ համար կարևոր է։ Քենանը գործում էր այն դիրքերում, որտեղից պետք էր առավելագույնը քաղել, նա ունի դրա համար անհրաժեշտ բնութագրերը։

Իսկ նրա գործողությունները ազատ գոտիներ ստեղծեցին Մբանգուլայի համար, ով կարող էր մնալ եզրում և գնդակ մատակարարել հարձակվողներին»,- Մոտտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։