SERIE A. «Յուվենտուսը» Տիագու Մոտտայի գլխավորությամբ ջախջախեց «Կոմոյին»

Իտալական Ա Սերիայի 1-ին տուրում «Յուվենտուսը» մրցեց «Կոմոյի» հետ և ջախջախեց 3։0 հաշվով։

Թուրինյան թիմի համար սա առաջին խաղն էր նոր գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի գլխավորությամբ։

«Յուվենտուսի» կազմից աչքի ընկան Սամուել Մբանգուլան, Տիմոտի Վեան և Անդրեա Կամբիասոն։

Ա Սերիայի հաջորդ տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում կմրցի «Վերոնայի» հետ, իսկ «Կոմոն» կհյուրընկալվի «Կալյարիին»։