«Ալ-Նասրի» հարձակվող Սադիո Մանեն մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից:
Սենեգալցին Սաուդյան Արաբիա է տեղափոխվել անցյալ օգոստոսին՝ Մյունխենի «Բավարիայից» բաժանվելուց հետո, և այժմ նորից մտածում է ակումբը փոխելու մասին: Ճիշտ է, այս անգամ «Լիվերպուլի» նախկին աստղը հեռու չի գնա. ինչպես փոխանցում է «Transfer News Live»-ը սաուդյան լրատվամիջոցներին հղումով՝ Մանեն կարող է մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»:
32-ամյա հարձակվողի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, Transfermarkt պորտալի փորձագետների կարծիքով, կազմում է 15 մլն եվրո։