Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

25-ամյա պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն կարող է հեռանալ «Միլանից» և տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։

Ինչպես հայտնի է դարձել Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» հետաքրքրվել է Լեաուով այն բանից հետո, երբ Նիկո Ուիլյամին ձեռք բերելու գործարքը ձախողվել է: Նրա թեկնածությունն առաջարկել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը, ով մտերիմ ընկերն է նախագահ Ժոան Լապորտայի հետ։

Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե ինչպես կարձագանքի նման առաջարկին ինքը՝ Լեաուն, ով վերջերս խոսել է «Միլանին» ընդմիշտ հավատարմության մասին ։ Նա ակումբում հանդես է գալիս 2019 թվականից, իսկ թիմի հետ նրա պայմանագիրը նախատեսված է ևս չորս տարով։