PREMIER LEAGUE. «Լեսթերը» և «Թոթենհեմը» չպարզեցին հաղթողին

Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում «Լեսթերը» և «Թոթենհեմը» ոչ-ոքի խաղացին։ Հանդիպումն ավարտվել է՝ 1։1 հաշվով։

Լոնդոնյան ակումբը հաշվի մեջ առաջ անցան առաջին խաղակեսի 29-րդ րոպեին՝ իսպանացի պաշտպան Պեդրո Պորրոյի գոլի շնորհիվ։

Երկրորդ խաղակես սկզբում «Լեսթերը» կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը, աչքի ընկավ 37-ամյա հարձակվող Ջեյմի Վարդին։

Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Լեսթերը» օգոստոսի 24-ին արտագնա խաղում կմրցի «Ֆուլհեմի» հետ, իսկ «Թոթենհեմը» նույն օրը կընդունի «Էվերթոնին»։