«Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Ժիրոնայի» հարձակվողի հետ

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է «Ժիրոնայի» եզրային հարձակվող Օսկար Ուրենյային ձեռք բերելու մասին:

21-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը և առայժմ հանդես կգա կատալոնական ակումբի երկրորդ թիմում:

Ուրենյան միանում է «Բարսելոնային» իսպանական երկրորդ դիվիզիոնի «Կարտախենայում» երկու արդյունավետ մրցաշրջանից հետո: