«Նոան» պատմական արդյունքի հասավ «Ռուժեմբերոկին» հաղթելուց հետո

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Երևանի «Նոան» Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց սլովակական «Ռուժոմբերոկի» դեմ։

Ռուի Մոտայի սաները կարողացան 3։0 հաշվով հաղթանակի հասնել պատասխան խաղից առաջ։ Թիմի կազմում աչքի ընկան Գոնսալո Գրեգորիոն, Գոռ Մանվելյանն ու Մատեուս Այասը։

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս հաղթանակը այս մրցաշրջանում 5-րդն էր եվրագավաթների որակավորման փուլում, ինչը ռեկորդային է հայկական ակումբային ֆուտբոլում։ «Նոան» որակավորման 7 խաղերից հետո հաղթել է 5-ում, 1 ոչ-ոքի գրանցել և նույնքան պարտություն կրել։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին: