«Չելսիի» կազմը կարող է համալրել «Բրենտֆորդը» և Անգլիայի հավաքականի հարձակվող Իվան Թոնին։
Ինչպես հայտնում է The Sun-ը, «մեղուները» պատրաստ են 28-ամյա հարձակվողի գինը 70-ից իջեցնել 45 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Նշվում է, որ «Չելսին» կարող է ավարտին հասցնել տրանսֆերը արդեն այս հանգստյան օրերին, քանի որ Պրեմիեր Լիգայի մյուս ակումբները կորցրել են Թոնիին ձեռք բերելու հետաքրքրությունը։
Անցած մրցաշրջանում Թոնին Պրեմիեր Լիգայում «Բրենտֆորդի» 17 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։