Հայտնի է, թե «Բարսելոնան» որքան է պատրաստ վճարել իտալացի աստղի համար

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան «Բարսելոնայում» հայտնվելու լավ հնարավորություն ունի:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական թիմը պատրաստ է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին, ում նկատմամբ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում, սակայն «բլաուգրանաները» չեն ցանկանում հարձակվողի համար ծախսել ավելի քան 10-15 միլիոն եվրո:

Հաղորդվում է, որ եթե թուրինցիները հարձակման գծում ավելին խնդրեն ֆուտբոլիստի համար, որն իրենց պետք չէ, ապա տրանսֆերը կարող է չկայանալ։