«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Կատալոնական գրանդի ղեկավարությունը ցանկանում է մինչ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից՝ ֆինանսական վիճակը կայունացնելու համար։
Տորեսը համարվում է հեռանալու հավակնորդներից մեկը, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ինչպես հայտնում է Football Insider-ը, «կաչաղակները» նոր առաջարկ են պատրաստում Եվրոպայի 24-ամյա չեմպիոնի համար։
2022 թվականի սկզբին «Բարսելոնան» իսպանացուն գնել է «Մանչեսթեր Սիթիից» 55 միլիոն եվրոյով։ Այժմ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։