Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ» որպես մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան կարծիք է հայտնել, որ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կցանկանար վերադառնալ մանչեսթերյան թիմ։

Ռոնալդուի նախկին թիմակից Լուի Սահան համոզված է, որ Ռոնալդուն վերադառնալու է, բայց ոչ որպես ֆուտբոլիստ:

«Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» շուտով վերադառնալ: Միգուցե որպես մարզիչ:

Նրա երկրորդ շրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» չավարտվեց այնպես, ինչպես բոլորն էին սպասում: Նա հիմա կիմանա, որ պետք է այլ մոտեցում գտնի երիտասարդ ֆուտբոլիստնների հետ շփվելու համար, երբ մարզիչ դառնա՝ ոչ այնքան կոշտ ու անմիջական, որքան նախկինում:

Ռոնալդուն կհասկանա, թե ինչ պետք է անի որպես մարզիչ, և ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու նա չի կարողանա հաջողության հասնել»,- ասել է Սահան TVSporten-ին տված հարցազրույցում։