Սեսկ Ֆաբրեգասը ամփոփել է «Յուվենտուսի» դեմ հանդիպումը

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Ա Սերիայի 1-ին տուրի խաղում «Յուվենտուսից» կրած պարտությունը (0:3):

«Ես շատ բան չեմ ուզում ասել: Ես դեռ պետք է վերանայեմ հանդիպումը:

Նախորդ մրցաշրջանի առաջին խաղում մենք կրկին 0։3 հաշվով պարտվեցինք, բայց հետո ցույց տվեցինք, որ ավելի լավն ենք։

Ցավոք, շատ բան կորավ այն պահերին, երբ «Յուվենտուսը» ընդհատեց գնդակն ու ոչնչացրեց մեզ»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։