«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է տեղափոխվել Անգլիա։ Փարիզցիները ցանկանում են 27-ամյա ֆուտբոլիստին վաճառել, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նրա վրա այնքան էլ հույս չի դնում։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ը, Սոլերի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը»։ Այս պահին ակումբները քննարկում են կիսապաշտպանին վարձակալելու հարցը՝ ավելի քան 20 միլիոն եվրոյով հետագա գնման հնարավորությամբ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։