«Բարսելոնան» հրապարակել է, թե ինչպիսին կլինի «Կամպ Նոուն» կառուցումից հետո

«Բարսելոնան» հրապարակել է «Կամպ Նոու» մարզադաշտի լուսանկարները կառուցումից հետո։

Մարզադաշտի վերակառուցումը սկսվել է 2023 թվականի ամռանը։ Նստատեղերի քանակը 100 հազար նստատեղից կհասցվի 105 հազարի։ Վերանորոգված մարզադաշտը կունենա տանիքի նոր դիզայն, որը կլինի ամենամեծը Եվրոպայում։ Փոփոխությունները կազդեն նաև մեդիա սենյակի վրա:

Հաղորդվում է, որ «Բարսան» հույս ունի այս տարվա նոյեմբերին խաղալ մարզադաշտում: