«Արսենալի» պաշտպանը կարող է տեղափոխվել Իտալիա

Լոնդոնի «Արսենալի» ձախ պաշտպան Յակուբ Կիվերը կարող է հեռանալ թիմից։ Միկել Արտետան հույսը չի դնում լեհ ֆուտբոլիստի վրա։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Յուվենտուսը» արդեն տեղեկություն է խնդրել 24-ամյա ֆուտբոլիստի մասին, քանի որ նախատեսում է ուժեղացնել պաշտպանությունը տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթներին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։