Անդրեա Պիրլո. «Շատերն ասում են, որ ես արժանի էի առնվազն մեկ «Ոսկե գնդակի»»

Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն, որն այժմ գլխավորում է «Սամպդորիան», ոչ մի անարդարություն չի տեսնում նրանում, որ իր խաղային կարիերայի ընթացքում երբեք չի կարողացել նվաճել «Ոսկե գնդակը»։

«Շատերն ասում են, որ ես արժանի էի առնվազն մեկ «Ոսկե գնդակի»։

Կարծում եմ, որ եթե Չավին և Ինյեստան չնվաճեին այն, չնայած իրենց բոլոր ձեռքբերումներին, ես նույնիսկ չպետք է դիտարկվեմ որպես թեկնածու», – Պիրլոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։