Իսպանիայի ազգային հավաքականում Եվրոպայի չեմպիոն Ալվարո Մորատան մեկնաբանել է կնոջից Ալիս Կամպելոյի հետ բաժանումը։
«Ես ավերված եմ, բայց երդվում եմ, որ երբեք չեմ խաբել նրան։ Նա իմ կյանքի ամենակարևոր կինն է։
Ալիսը ցանկանում էր մնալ Իսպանիայում, նա չէր ուզում նորից տեղափոխվել Իտալիա։
Չնայած մեր տարաձայնություններին, մենք լավ հարաբերություններ ենք պահպանել մեր չորս երեխաների բարօրության համար»,- ասել է Մորատան Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
Զույգը բաժանման մասին հայտարարել էր մեկ շաբաթ առաջ՝ համապատասխան հրապարակումներ տեղադրելով սոցցանցերում։ Մեկ ամիս առաջ 31-ամյա հարձակվողը պաշտոնապես Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Միլան»։