«Ալ-Հիլալը» մտադիր է պաշտպանությունն ուժեղացնել աստղային ֆուտբոլիստով

«Ալ-Հիլալը» մտադիր է պաշտպանությունն ուժեղացնել աստղային ֆուտբոլիստով։ Սաուդյան ակումբը ֆուտբոլիստ է փնտրում պաշտպանության աջ եզրում խաղալու համար։

«Մանչեսթեր Սիթին» պաշտպաններ Կայլ Ուոքերն ու Ժոաու Կանսելուն, ինչպես նաև Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հայտնվել են սաուդյան թիմի տրանսֆերային ցուցակում, հայտնում է լրագրող Ջեք Գագանը։

Transfermarkt-ը Ուոքերի և Կանսելուի արժեքը գնահատում են համապատասխանաբար 13 և 25 միլիոն եվրո, իսկ  Ֆրիմպոնգի տրանսֆերային արժեքը 50 միլիոն եվրո։