«Միլանի» պաշտպան Պիեր Կալուլուն մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, երեքշաբթի ակումբները վերջնական տեսքի կբերեն ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ պայմանավորվածությունը։
«Յուվենտուսը» ֆուտբոլիստին վարձակալելու համար կվճարի 3 մլն եվրո, իսկ նրա գնումը կարժենա 14 մլն եվրո: Գործարքը կներառի նաև 3 միլիոն եվրո բոնուսներ և 10 տոկոս վերավաճառքի կետ:
Կալուլուն «Միլանի» կազմում մասնակցել է 112 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։