📸 «Նոա» – «Ռուժոմբերոկ» հանդիպումն ընդհատվեց էլեկտրաէներգիայի անջատմամբ

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» մրցում է սլովակական «Ռուժոմբերոկի» դեմ խաղում։

Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին էլեկտրաէներգիայի անջատումով հանդիպումն ընդհատվեց։

Երևանյան ակումբը առաջին խաղակեսից հետո հաղթում է մրցակցին նվազագույն հաշվով։ Հանդիպման 3-րդ րոպեին «Նոան» բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ թիմի ու նաև մրցաշարի լավագույն ռմբարկու Գոնսալու Գրեգորիուն։

Երևանյան ակումբի գոլահարը 6 գոլ է հեղինակել «Նոայի» կազմում Կոնֆերեցիաների Լիգայի շրջանակներում 7 խաղից հետո։

«Նոա» – «Ռուժոմբերոկ», 1:0