🎥 «Նոան» ջախջախեց «Ռուժոմբերոկին» տնային խաղում

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» մրցեց սլովակական «Ռուժոմբերոկի» դեմ։

Ռուի Մոտայի սաները կարողացան 3:0 հաշվով ջախջախել մրցակցին ու շոշափելի առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ։

Հանդիպման 3-րդ րոպեին «Նոան» բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ թիմի ու նաև մրցաշարի լավագույն ռմբարկու Գոնսալու Գրեգորիուն։

79-րդ րոպեին Գոռ Մանվելյանը կրկնապատկեց երևանյան թիմի առավելությունը 11-մետրանոցից։

Խաղի հիմնական ժամանակի ավելացված 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Նոան» Մատեու Այասի հարվածից հետո երրորդ գոլը հեղինակեց։

«Նոա» – «Ռուժոմբերոկ», 3:0

📹 Գոնսալո Գրեգորիոյի գոլը «Ռուզոմբերոկի» դեմ խաղում

Gonçalo Gregório’s goal against Ruzomberok.

Posted by FC Noah on Tuesday, August 20, 2024

⚽️ Գոռ Մանվելյանի գոլը այսօրվա խաղում

Gor Manvelyan’s goal in todays match

Posted by FC Noah on Tuesday, August 20, 2024

⚽️ Ինչպես Մատեուս Այասը խփեց այս խաղում մեր երրորդ գոլը:

How Matheus Aias scored our third goal in this match.

Posted by FC Noah on Tuesday, August 20, 2024