Կիլիան Մբապպե. «Լավ արդյունք չէ ոչ-ոքին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն Լա Լիգայի 1-ին տուրում «Մալյորկայի» հետ ոչ-ոքիից հետո (1:1) գրառում է կատարել:

«Լավ արդյունք չէ ոչ-ոքին: Մենք կկենտրոնանանք հաջորդ խաղերի վրա»,- գրել է Մբապպեն սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Մբապպեի համար այս հանդիպումը առաջինն էր Իսպանիայի առաջնությունում։