Մաուրիսիո Պոչետինոն ազգային հավաքական կգլխավորի

Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն կդառնա ԱՄՆ-ի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան՝ 52-ամյա մարզիչը համաձայնեցրել է պայմանագիրն ԱՄՆ-ի հավաքականի հետ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը։

Հիշեցնենք, որ Պոչետինոն ազատ գործակալի կարգավիճակ ունի այս ամառ «Չելսիից» հեռանալուց հետո: