«Ֆուլհեմը» վերսկսել է աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Ֆուլհեմը» կրկին սկսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ քննարկել 27-ամյա շոտլանդացու տրանսֆերը:
Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մերժել էր նրանց երկու առաջարկը ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված։