Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը զայրացել է Լա Լիգայի 1-ին տուրի «Մալյորկայի» դեմ խաղում։
Ինչպես հայտնում է Marca-ն, բրազիլացուն սուլում էին ամեն անգամ, երբ նա դիպչում էր գնդակին:
Նշվում է, որ Վինիսիուսը խնդրել է գլխավոր մրցավարին ավելի ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում տրիբունաներում։
Լա Լիգայի 1-ին տուրի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։