Կիլիան Մբապպեն թենիսիստ Ռաֆայել Նադալին նվիրել է իր մարզաշապիկը

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն Լա Լիգայում իր նորամուտի խաղում թենիսիստ Ռաֆայել Նադալին նվիրել է իր մարզաշապիկը, հայտնում է Marca-ն։

Կիրակի օրը Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 1-ին տուրում ոչ-ոքի խաղաց «Մալյորկայի» հետ (1։1)։ Խաղի ավարտից հետո ֆրանսիացին տրիբունաներում իսպանացուն հանձնեց իր մարզաշապիկը։
Նադալը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է։ Նա հանդիպմանը հրավիրվել է հատուկ հյուրի կարգավիճակով։

Մբապպեն «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով։