Հայտնի է, թե որտեղ կարող է կարիերան շարունակել Իլկայ Գյունդողանը

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ապագան մնում է անորոշ և, հետևաբար, քննարկման ենթակա։ 365Scores-ին հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» գերմանացի ֆուտբոլիստին առաջարկել է «Ալ-Նասրին»։

Այսպիսով, Սաուդյան Արաբիայում 33-ամյա Գյունդողանը կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը։ Միաժամանակ նշվում է, որ անձամբ՝ ֆուտբոլիստը, կցանկանար վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»։ Գերմանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել Իլկայ Գյունդողանից բարձր աշխատավարձի պատճառով։