Իլկայ Գյունդողանը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» կապնվել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ Անգլիա վերադառնալու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես ցանկանում է, որ Գյունդողանը վերադառնա։

Նշվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է ազատվել 33-ամյա գերմանացուց։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 51 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2016-ից 2023 թվականներին։