«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտարարել է, որ ավարտում է կարիերան Գերմանիայի հավաքականում։
«Մի քանի շաբաթ մտածելուց հետո ես եկա այն եզրակացության, որ ժամանակն է ավարտել կարիերաս ազգային հավաքականում։ Ես մեծ հպարտությամբ հետ եմ նայում իմ հայրենի երկրի 82 հանդիպմանը, մի թիվ, որը ես երբեք չէի կարող պատկերացնել, երբ 2011 թվականին իմ նորամուտը կատարեցի մեծահասակների հավաքականում»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում։
Գյունդողանը Գերմանիայի հավաքականի կազմում խփել է 19 գոլ։ Նա թիմի ավագն էր EURO-2024-ում։