«Չելսին» և Մադրիդի «Ատլետիկոն» պայմանավորվել են հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնցիները ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքեն մինչև 2030 թվականի ամառ, պայմանագիրը կներառի նաև երկարաձգման տարբերակ։ 24-ամյա պորտուգալացին մոտ 24-48 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի։
Ֆելիշը նախկինում հանդես է եկել «Չելսիում»՝ 2022/23 մրցաշրջանում։ 20 խաղում նա խփել է 4 գոլ։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում պորտուգալացին դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։