«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն իր 100-րդ հանդիպումն է անցկացրել մանկունյանական ակումբի կազմում։ Հոբելյանականը ԱՊԼ-ի 1-ին տուրի «Չելսիի» դեմ խաղն էր։
Նորվեգացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի հուլիսի 30-ին՝ Անգլիայի Սուպերգավաթի «Լիվերպուլի» դեմ խաղում։ Օգոստոսի 7-ին Հոլանդը խաղացել է Պրեմիեր լիգայում։
100 խաղում Էրլինգ Հոլանդը խփել է 91 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։