Էնցո Մարեսկա. «Մենք մրցեցինք աշխարհի լավագույն թիմի դեմ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան ԱՊԼ-ի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է իր մեկնաբանությամբ:

«Խաղը ընդհանուր լավն էր, և մենք մրցեցինք աշխարհի լավագույն թիմի դեմ: Մենք լավ խաղացինք և լավ հնարավորություններ ստեղծեցինք: Չենք սիրում պարտվել, բայց սա ֆուտբոլ է, և ամեն ինչ հնարավոր է:

Շատ ֆուտբոլիստներ արժանի են մեկնարկային կազմում լինելուն: Շուտով ևս մեկ խաղ ունենք, այնպես որ նրանք հնարավորություն կունենան»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC-ն: