«Բազելի» հարձակվող Թիերնո Բարին շուտով կտեղափոխվի «Վիլյառեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանական ակումբը 21-ամյա ֆրանսիացու համար կվճարի 15 միլիոն եվրո։ Ակումբները դեռ պետք է կարգավորեն գործարքի վերջնական մանրամասները։
Բարին «Բազելի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։