«Բարսելոնան» ցանկանում է վաճառել 33-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին, քանի որ նրա աշխատավարձը չափազանց բարձր է, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա է առաջնային պատճառը, որ կատալոնական ակումբը ցանկանում է բաժանվել ֆուտբոլիստից։ Գյունդոգանի աշխատավարձը կազմում է տարեկան ավելի քան 15 միլիոն եվրո։ «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել Գյունդողանից, որպեսզի նրա վաճառքից հետո ազատված գումարը օգտագործվի, օրինակ, թիմի նորեկ Դանի Օլմոյին գրանցելու համար։
Գյունդողանը կատալոնական ակումբին միացել է 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։