Կամերունցի կենտրոնական հարձակվողը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Կամերունցի կենտրոնական հարձակվող Մարիուս Նուբիսսին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել իր երկրի մինչև 20 տարեկանների հավաքականում, ինչպես նաև Կամերունի, Թունիսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի առաջնությունները ներկայացնող մի շարք թիմերում, ինչպիսիք են, օրինակ, «Ժիլ Վիսենտեն», «Վալանսիենը», «Բիիրշոտը», որի կազմում, ի դեպ, Մարիուսը դարձել է Բելգիայի 2-րդ լիգայի չեմպիոն:

Նուբիսսիի վերջին ակումը բելգիական «Պատրո Էիսդենն» էր: