«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ուիլյամ Սալիբան հաղթել է Պրեմիեր Լիգայի իր 66 հանդիպումներից 50-ում՝ հասնելով ակումբի պատմության ամենաարագ 50 հաղթանակի, հաղորդում է Opta Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սալիբան շրջանցել է Նաչո Մոնրեալին, ով «Արսենալի» կազմում իր առաջին 70 խաղում 50 հաղթանակ է տարել։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սալիբան բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: