Տիագո Մոտտա. «Ֆեդերիկո Կիեզան իմ ծրագրերի մեջ չկա»

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան հերթական անգամ հաստատել է, որ կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան իր ծրագրերի մեջ չէ։

«Մեր դիրքորոշումը Ֆեդերիկո Կիեզայի նկատմամբ չի փոխվել։ Նա ներառված չէ մեր ծրագրերի մեջ։ Մենք խոսեցինք։ Սա իմ հարգանքի դրսեւորումն է բոլորի հանդեպ։

Թափանցիկություն, հստակություն. ահա թե ինչպես եմ ես շփվում իմ ֆուտբոլիստների հետ»,- Կիեզայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։