«Ռեալը» զարմացած է Էդեր Միլիտաոյով

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն լավ տպավորություն է թողել իր ակումբի վրա։

Բրազիլացին վնասվածքի պատճառով բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը. նա վնասվածք էր ստացել օգոստոսին և խաղադաշտ վերադարձավ միայն մարտի վերջին։ Միլիտաոն այժմ մոտ է իր օպտիմալ մարզավիճակին, և Մադրիդի «Ռեալը» զարմացած է, թե որքան վստահ է ֆուտբոլիստն իրեն զգում արձակուրդից վերադառնալուց հետո, հայտնում է Relevo-ն։ Նրան նկարագրում են որպես «իսկական գազան»։

Ավելին, ըստ աղբյուրի, Էդեր Միլիտաոն արդեն ընկերացել է Կիլիան ՄբապՊեի հետ, ինչպես նաև անընդհատ օգնում է երիտասարդ նորեկ Էնդրիկին հարմարվողականության հարցում։ Ակումբը նշում է, որ կենտրոնական պաշտպանը վերածվում է հանդերձարանի առաջատարներից մեկի։