Պեպ Գվարդիոլան թվարկել է «Մանչեսթեր Սիթիի» հիմնական մրցակիցներին նոր մրցաշրջանում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Պրեմիեր Լիգայի շուրջ իր մտքերով։

Անցած մրցաշրջանում «Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց լիգայի տիտղոսը: Պրեմիեր Լիգայի վերջին երկու խաղերում «Սիթիի» գլխավոր մրցակիցը «Արսենալն» էր, սակայն, ըստ Գվարդիոլայի, շատ այլ թիմեր ունակ են պայքարելու։

«Այս մրցաշրջանում «Նյուքասլը» նորից կլինի նույնը, ինչ երկու տարի առաջ: «Արսենալի» և «Լիվերպուլի» մասին ևս մեկ անգամ խոսելու կարիք չկա։ Այնտեղ կլինի նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Վստահ եմ նաև «Թոթենհեմի» հարցում՝ երիտասարդ ֆուտբոլիստներ, բանիմաց մարզիչ։ «Չելսին այդքան շատ ֆուտբոլիստներով… Ես հավատում եմ «Չելսիի» մարզչին»,- իսպանացի մարզչի պատասխանը մեջբերում է City Xtra-ն։