«Լեսթերը» կարող է միավորներ կորցնել Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լեսթերը» կարող է կորցնել 2 միավոր։ Այս մասին հայտնում է The Sun-ը ։

Հայտնի է դարձել, որ «Լեսթերից» միավորներ կարող են հանվել Չեմպիոնշիփում հանդես գալու ժամանակ միջոցների ծախսման կանոնները խախտելու պատճառով։ Անգլիայի ֆուտբոլային լիգան արդեն հետաքննության արդյունքներն ուղարկել է Պրեմիեր Լիգա։

Հիշեցնենք, որ «Լեսթերին» արդեն մեղադրել են 2022/23 մրցաշրջանում ֆինանսական կանոնները խախտելու մեջ։