«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը շուտով կարող է ևս մեկ ռեկորդ սահմանել։
17-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել Ռոբերտ Լևանդովսկուն Լա Լիգայի առաջին տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում։ Ծագող գերաստղն այժմ 10 արդյունավետ գործողություն ունի Լա Լիգայի 38 հանդիպումներում (5 գոլ և 5 գոլային փոխանցում): 21-րդ դարի սկզբից միայն Բոյան Կրկիչը (13) և Անսու Ֆաթին (12) ավելի շատ գոլեր են խփել Լա Լիգայում մինչև իրենց 18-ամյակը, ըստ Opta-ի:
Միակ ռեկորդակիրը դառնալու համար Յամալը պետք է ևս չորս անգամ գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ դառնա. նա դրա համար ունի ամբողջ մրցաշրջանը, քանի որ հրաշամանուկը միայն հաջորդ տարվա հուլիսին կդառնա 18 տարեկան: