LA LIGA. «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Վալենսիային»🎥

Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Վալենսիային»։

Կատալոնական թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևոնդովսկին, իսկ տանտերերի կազմից աչքի ընկավ Ուգո Դուրոն։

Երկրորդ տուրում «Բարսելոնան» կմրցի «Ատլետիկի» հետ, իսկ «Վալենսիան»՝ «Սելտայի»։