«Չելսին» և «Ատլետիկոն» մոտ է Ժոաու Ֆելիշի և Կոնոր Գալագերի տրանսֆերների շուրջ համաձայնության գալուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ բանակցությունների դրական փուլ. 24-ամյա պորտուգալացին ընդունել է լոնդոնցիների պայմանագրի առաջարկը։ Բոլոր կողմերն աշխատում են առաջիկա օրերին գործարքը փակելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը 2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում արդեն հանդես է եկել լոնդոնյան ակումբում վարձավճարով։ 20 խաղում նա խփել է 4 գոլ։