«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ապագայի վերաբերյալ հարցին։
Շաբաթ օրը մամուլում տեղեկություններ հայտնվեցին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը փոխելու 33-ամյա կիսապաշտպանի մտադրության մասին: Նույն օրը կայացավ Լա Լիգայի առաջին տուրի հանդիպումը, որում կատալոնացիները հաղթեցին «Վալենսիային» (2:1): Գյունդողանը չի մասնակցել հանդիպմանը։
«Կարծում եմ՝ Իլկայը կմնա մեզ հետ»,- ասել է Ֆլիկը հետխաղյա հարցազրույցում, – Նա դեռ անհարմարություն է զգում, այսօր նա 100%-ով պատրաստ չէր խաղալու։ Ես խոսել եմ նրա հետ, բայց սա կմնա մեր միջև»,- ասել է գերմանացի մարզիչը իսպանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։