Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Լամին Յամալը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կարծիք է հայտնել թիմի 17-ամյա կիսապաշտպան Լամին Յամալի մասին։

Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի 1-ին տուրում «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային» (2:1): Յամալն այս խաղում գոլային փոխանցում կատարեց:

«Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեզ համար։ Յամալը հիանալի ֆուտբոլիստ է, և բոլորը ցանկանում են տեսնել նրա խաղը։ Մենք պետք է շատ բարելավվենք, մենք մրցաշրջանի սկզբում ենք։ Մենք պետք է վստահություն ձեռք բերենք։ Սրանք երեք շատ կարևոր կետեր են մեզ համար։

Այսօր մեծ ճակատամարտ էր։ Լարված հանդիպում էր։ Բայց կարծում եմ, որ մենք արժանի ենք այս երեք միավորին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։