Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսայի» երրորդ գերմանացի մարզիչն է Լա Լիգայում:
Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային» (2:1):
Սա ակումբի առաջին հանդիպումն էր Լա Լիգայում մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ:
Ֆլիկը դարձավ ակումբի պատմության մեջ երրորդ գերմանացի մասնագետը, ով գլխավորեց թիմը ազգային առաջնության հանդիպումներում։
Նրանից առաջ ցուցակում էին Հեննես Վայսվեյլերը (1975/76 մրցաշրջան) և Ուդո Լատտեկը (1981/82 – 1982/83)։ Հատկանշական է, որ «Բարսան» հաղթել է նաև նրանց առաջին հանդիպումներում։